Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանում «ինքնասպանություն գործած» նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի դիակի մոտ դանակ է հայտնաբերվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ ծառայություններից։
Քննչական կոմիտեի քննիչները աշխատում են Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսարանում, որտեղ մահացել է նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանը, հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։
Սկզբնական հաղորդագրությունները, հղում անելով աղբյուրին, վկայել են, որ Ավագյանը ինքնասպան է եղել: Երեքշաբթի օրը նա փախել է Կրոնշտադտի շրջանային դատարանից, որտեղ նրա նկատմամբ նախնական կալանքի միջոց է սահմանվել։ Այս մասին հայտնել է Սանկտ Պետերբուրգի դատարանների համատեղ մամուլի ծառայության ղեկավար Դարիա Լեբեդևան:
News.am