Շանհայի համագործակցության կազմակերպությունը բաց է գործընկեր պետությունների հետ երկխոսության, շփումների և տարբեր ձևերով փոխգործակցության համար և եթե կոնսենսուս լինի, ապա պատրաստ է ընդունել այն երկրներին, որոնք կիսում են ՇՀԿ կանոնադրության նպատակները, խնդիրներն ու սկզբունքները: Այս մասին «Известия»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բաքվի և Երևանի համար փակ կմնան ՇՀԿ լիիրավ անդամակցության դռները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանը արգելափակել է Ադրբեջանի դիմումը, իսկ Պակիստանը՝ Հայաստանի։
«Մասնավորապես, այդ մասին ասված է 2024 թվականին Աստանայում պետությունների ղեկավարների խորհրդի կողմից ընդունված բարիդրացիության, վստահության և գործընկերության սկզբունքների մասին հայտարարության մեջ։ Այսպիսով, Թիանջինի գագաթնաժողովի ժամանակ Լաոսին ՇՀԿ-ի 15-րդ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ շնորհելը ևս մեկ անգամ հաստատել է ՇՀԿ կանոնադրությամբ ամրագրված բաց լինելու սկզբունքը։
«Մենք չենք օգտագործում «արգելափակում» տերմինը։ Ցանկացած որոշում քննարկման, դիտարկման և կոնսենսուսի հասնելու արդյունք է։ Շատ հարցեր համաձայնեցման և լուծման համար որոշակի ժամանակ են պահանջում։ Ընդ որում՝ կազմակերպության դռները բաց են բոլորի համար, ում գործունեությունը չի հակասում նրա սկզբունքներին և շահերին»,- նշել է Երմեկբաևը։
News.am