Логотип

ԱՄՆ-ում կայացել է Իրանի, Եվրամիության «եռյակ» երկրների արտաքին գործերի նախարարների և ԵՄ գլխավոր դիվանագետի հանդիպումը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի միջև խորհրդակցությունների նոր փուլը։

Բանակցություններն ընթանում են արդիական միջազգային հարցերի քննարկման շրջանակներում, այդ թվում՝ միջուկային գործարքի պահպանման հեռանկարների և Մերձավոր Արևելքում անվտանգության հարցերի շուրջ, հայտնում է ԻՌՆԱ-ն։

News.am