«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության քրեական գործով տուժածների պաշտպանությունը դիմել է Ռուսաստանի Քննչական կոմիտե՝ խնդրելով կալանք դնել գործարարներ Արազ Ագալարովի և նրա որդու՝ Էմինի (Ադրբեջանի նախագահ Ալիևի նախկին փեսան-խմբ․) ակտիվների վրա։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է տուժողների փաստաբաններից Իգոր Տրունովը։
Փաստաբանը նշել է, որ «Կրոկուս» ԲԲԸ-ն պատասխանատու է եղել հակահրդեհային և տարհանման ելքերի բացումն ապահովող համակարգի կառավարման համար։ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի շենքում մշակութային և զվարճալի միջոցառումների կազմակերպմամբ զբաղվել է Crocus Group-ը, իսկ անվտանգությունը՝ «Կրոկուս պրոֆի» մասնավոր անվտանգության ընկերությունը։
Թրունովի հիշեցրած երկրորդ գործը հարուցվել է 2024 թվականի մարտին՝ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի («Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ») հատկանիշներով։ Ըստ քննության նյութերի՝ համերգասրահի հրդեհից հետո հակահրդեհային համակարգը չի աշխատել, ինչի հետևանքով կրակը ժամանակին չի մարվել։
Հետաքննիչները նաև եզրակացրել են, որ կրակի արագ տարածմանը նպաստել են «Կրոկուսի» ավարտական աշխատանքների ժամանակ օգտագործված հրդեհավտանգ շինանյութերը։ Տրունովի խոսքով՝ բարձր ջերմաստիճանի և այրման արտադրանքներով թունավորման հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։
News.am