Իրավապահները ճշտում են Երևանի մանկապարտեզներից մեկի բակում հնչած կրակոցների մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը:
Ավելի վաղ որոշ պարբերականներ և սոցցանցերի օգտատերեր գրել էին, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 107 մանկապարտեզի մոտ անցած գիշեր հրազենի գործադրմամբ «ռազբորկա» է տեղի ունեցել: Ըստ որոշ տեղեկությունների՝ գնդակներից մեկը կոտրել է մանկապարտեզի պատուհանը։
ՆԳՆ-ն Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց տեղեկությունը։ «Հանգամանքները պարզվում են»,-տեղեկացրեց գերատեսչության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Նշենք, որ հաղորդումները հայտնվել են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության ֆոնին: