Դատարանն այսօր վերացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի երկրից բացակայելու արգելքը, ինչպես նաև հանեց կիսատնային կալանքը։
Դատական նիստից հետո փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը։
«Դատարանն ինքը հասկացել է, որ Աշոտյանի փախուստի ռիսկ չկա։ Ճիշտ է` Աշոտյանի նկատմամբ երկրից բացակայելու արգելքը հանվեց, սակայն դա չի նշանակում, որ Արմեն Աշոտյանն ուր ուզի` կարող է գնալ. նրա անձնագիրը կմնա դատարանում, և ամեն անգամ երկրից դուրս գալուց առաջ նա անպայման պետք է ստանա դատարանի համաձայնությունը։ Վերադարձից հետո անձնագիրը նորից պետք է հանձնի դատաանին»,– ավելացրեց փաստաբանը։
Մելիքյանը դատարանի այսօրվա որոշումը մեկ քայլ առաջ համարեց, գնահատելի որոշում, իսկ այսօրվա նիստը, ընդհանուր առմամբ, արդյունավետ համարեց։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18–ին` ժամը 16։00–ին։
Sputnik Արմենիա