Логотип

Երևանի թիվ 107 մանկապարտեզի բակում նախօրեին հնչած կրակոցների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի թիվ 107 մանկապարտեզի բակում նախօրեին հնչած կրակոցների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և ապօրինի զենք ձեռք բերելու հատկանիշներով։

Քննչական կոմիտեից NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Իրականացվել է դեպքի վայրի զննություն, կատարվում են առաջնային անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր կրակոցներ են հնչել նաև Երևանի թիվ 107 մանկապարտեզի բակում, այս մասին հայտնում են սոցցանցերի օգտատերերը։ ՆԳՆ Ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին կրակոցների մասին լուրը, միայն հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են։