Логотип

Ռուբիոն Լավրովի հետ հանդիպմանը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Նյու Յորքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Պետքարտուղարը կրկին կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը և ընդգծել է, որ Մոսկվան պետք է կառուցողական միջոցներ ձեռնարկի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար», – ասվում է նախարարության հայտարարության մեջ, ըստ Lenta.ru-ի։

Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում։

Լավրովը Նյու Յորք է ժամանել սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մասնակցելու համար։ Նրա ելույթը նախատեսված է սեպտեմբերի 27-ին, որից հետո ռուս նախարարը մի քանի երկկողմ հանդիպումներ կունենա։

News.am