Իրանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում։
«Իրանը հանձնառու է խաղաղությանն ու կայունությանը և կարծում է, որ տարածաշրջանի և աշխարհի ապագան պետք է հիմնված լինի համագործակցության, վստահության և համատեղ զարգացման վրա։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և հույս ունենք, որ դրա արդյունքները կլինեն երկարատև և կամրապնդեն հարևան երկրների միջև հարաբերությունները», – ընդգծել է նա։
«Իրանը նաև միջոցներ է ձեռնարկել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար։ Մենք հույս ունենք, որ դա կհանգեցնի արդար համաձայնագրի», – ասել է Փեզեշքիանը՝ ըստ ՏԱՍՍ-ի։
News.am