«Չեմ կիսել սրբազանի մի շարք քաղաքական գնահատականներ, բայց ընդունել եմ իրեն որպես բարձրորակ ինտելեկտուալ և բացառիկ հոգևորական։ Վստահ եմ, որ իր անխուսափելի ազատարձակումից հետո ևս մեր տարաձայնությունները պահպանվելու են»,-գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչելուն։
Ընդդիմադիր գործիչը շարունակում է.
«Պլատոնը իմ ընկերը ՉԷ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է՝Միքայել սրբազանն անմեղ է:
Միքայել սրբազանը քաղբանտարկյալ է։
Միքայել սրբազանը հաղթելու է։
Ազատություն իրեն և բոլոր հայ քաղբանտարկյալներին՝ Երևանում և Բաքվում»։
Panorama.am