Логотип

Երևանում ընթանում են ընդդիմության նախաձեռնած խորհրդարանական լսումները

Երևանում սեպտեմբերի 26-ին տեղի են ունենում խորհրդարանական լսումներ Ազգային ժողովի «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ։

Քննարկումները տեղի են ունենում ԱԺ նիստերի դահլիճում։ Նախաձեռնության հեղինակը եղել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» (որը փաստացի ներկայացված է միայն մեկ քաղաքական ուժով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությամբ – խմբ.) խորհրդարանական խմբակցությունը։

Լսումները անցկացվում են պատգամավորների և խորհրդարանում չներկայացված տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

News.am