Логотип

Պետերբուրգում` ՀՀ հյուպատոսությունում հայտնաբերված Ավագյանի դին կուղարկեն փորձաքննության

Պետերբուրգցի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի մարմինը, որը չորեքշաբթի օրը հայտնաբերվել էր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում, կուղարկեն դատաբժշկական փորձաքննության։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են իրավապահ մարմիններում:

Ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը բացառել էր Բորիս Ավագյանի սպանության վարկածը։

«Ավագյանի մարմինը դիահերձարանում է, կանցկացվի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները պարզելու համար»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք` Բորիս Ավագյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ Նախորդ օրը նա փախել էր Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից։ Նախնական տեղեկություններով՝ Ավագյանն ինքնասպան է եղել։

Դեպքից առաջ նրան բերել էին դատարան՝ խափանման միջոց ընտրելու համար, դատախազությունը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել: Ավագյանը մեղադրյալ էր մաքսային վճարներից խուսափելու գործով։ Ավելի ուշ գործը կասեցվել էր ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու կապակցությամբ՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար: Սակայն հատուկ գործողության գոտի նախկին պաշտոնյան այդպես էլ չէր մեկնել, այդ պատճառով էլ դատարանին միջնորդություն էր ներկայացվել գործը վերսկսելու մասին։

Sputnik Արմենիա