Логотип

Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ․ պատգամավորները տեսակցել են Միքայել Սրբազանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ քիչ առաջ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ: Մեզ պատմեց իր հոգևոր ծառայությունից ուշագրավ դրվագներ: Երկու ժամ տևած տեսակցությունն անցավ ակնթարթի պես:

Ամեն անգամ նորովի ենք բացահայտում Շիրակի թեմի առաջնորդին:

Տոկուն, ժուժկալ, ազնվական. այսպիսի հատկանիշներով կարելի է բնորոշել նրան:

Գտնվելով անազատության մեջ՝ Սրբազանն իր ժամանակի մեծ մասը հատկացնում է ընթերցանությանը՝ հատկապես հայկական և արտասահմանյան գրականությանը:

Բոլոր իշխանությունների օրոք՝ սկսած խորհրդայինից, Միքայել Աջապահյանը աչքի է ընկել իր սուր քննադատություններով: Հատկանշական է, որ ճաղերի ետևում հայտնվեց իրեն «ժողբաստիոն» հռչակած այս իշխանության օրոք և հրահանգով:

Ցավոք, փակ են տեսակցությունները Բագրատ Սրբազանի պարագայում:

Մի բանում վստահ ենք. անհնար է ընկճել այսպիսի հոգևոր առաջնորդներին: Մեր երկու Սրբազանները խղճի և հավատի բանտարկյալներ են:

«Ասացեք արդարին, թե իր համար լավ է լինելու, քանի որ իր գործերի պտուղն է ուտելու»»,-գրել է Դանիելյանը։

News.am