Логотип

Արցախյան 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի օրն է. Եռաբլուրը լի է արցախցիներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախյան 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ նախագահ, Արցախի նախագահի ԺՊ Աշոտ Դանիելյանը, պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, Արցախի ԱԺ պատգամավորներ,բազմաթիվ քաղաքացիներ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին Քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման, հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած։

Sputnik Արմենիա