Логотип

ՔՊ ներկայացուցիչներին էլ են գաղտնալսում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ չորս տասնյակից ավելի պատգամավորների աշխատասենյակներում գաղտնալսումը կանխող սարքեր են դրված, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Լրատվամիջոցի պնդմամբ՝ երբ ՔՊ-ականներն իրենց աշխատասենյակներում ուզում են զրուցել որևէ մեկի հետ կամ հյուրեր են ընդունում, հեռախոսները դնում են այդ սարքերով արկղի մեջ: Սա, ըստ ԶԼՄ-ի, թույլ է տալիս, որ հեռախոսը միշտ հասանելի մնա, մուտքային զանգեր գան, սակայն արգելում է որոշակի ֆունկցիաներ, որոնց միջոցով հնարավոր է գաղտնալսել մարդկանց խոսակցությունները։

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ վերջին շրջանում ՔՊ պատգամավորները վախենում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը տալ և ներքին քննարկումների, զրույցների ժամանակ նրա մասին խոսելիս անցնում են ժեստերի լեզվին, որպեսզի իրենց չգաղտնալսեն։

Armenia Today