«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները սեպտեմբերի 24-ին այցելել են Արմավիրի մարզի 3 գյուղեր և բնակիչների հետ քննարկել գյուղական համայնքների կայուն զարգացման տեսլականը, հայտնել են շարժման էջում։
Մարզի Այգեշատ, Արմավիր և Հայկավան գյուղերում շարժման անդամները շրջայց են կատարել, ուսումնասիրել գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքային հնարավորությունները, շփվել տեղի բնակիչների հետ։
Շարժման անդամները ներկայացրել են շարժման հիմնական ուղղությունները և նպատակները, բնակիչների հետ տեղի է ունեցել քննարկում և մտքերի փոխանակում նաև Հայաստանի կայուն զարգացման տեսլականի շուրջ։
Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ավելի վաղ ներկայացրել էր իր թիմի տեսլականը Գեղարքունիքի, ինչպես նաև Ալավերդու զարգացման մասին, հանդես եկել Լոռիում գործարաններ հիմնելու և Մեղրիում բնակարանային ներդրումների առաջարկով։ «Մեր ձևով» շարժումը նաև հայտարարել էր, որ կկազմակերպի Գյումրիի տոնը։
Armenia Today