Логотип

Վալոդյա Գրիգորյանի և ընկերոջ սպանության մեջ մեղադրվող 20-ամյա երիտասարդը կալանավորվեց

Դատարանը կալանավորել է Փարաքար համայնքի ղեկավարի ու նրա ընկերոջ՝ քրեական ոստիկանության աշխատակցի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Գ. Հարությունյանին։ Քննչական կոմիտեի քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է։

Հիշեցնենք, որ 2025թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Իր տան մոտ սպանվել էր Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը, նրա ընկերը՝ Կարեն Աբրահամյանը։ Մեկ անձ ստացել էր հրազենային վիրավորում։

Իսկ այսօր՝ 2025թ. սեպտեմբերի 28-ին, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ պարզվել է առերևույթ սպանություն կատարած՝ խմբի անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:

Վերջինս տվել է խոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը: Քննիչի կողմից առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը:

«Հետք»