ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայության ուժերը Չիկագո են ժամանել կարգուկանոն հաստատելու համար քաղաք ազգային գվարդիա մտցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, ձերբակալություններ են սկսվել։ Այս մասին հաղորդում է ABC 7-ը։
«Կիրակի ցերեկը դաշնային իմիգրացիոն գործակալները լցվել են Չիկագոյի կենտրոն ու բազմաթիվ մարդկանց ձերբակալել», – նշում է հեռուստաալիքը։
Իլինոյսի նահանգապետ Ջեյ Պրիցկերը հայտարարել է, որ Չիկագո ժամանած ուժայինները զինված են։ Նա մեղադրել է նրանց բնակիչներին վախեցնելու մեջ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ շուտով Ազգային գվարդիա կկիրառի Չիկագոյում հանցագործության դեմ պայքարելու համար։
Sputnik Արմենիա