Логотип

Պաշտպանների թիմ․ Միքայել Սրբազան գործով լրացուցիչ դատալսումը՝ այսօր․ կքննարկվեն պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցեր

Առաջին ատյանի դատարանը (դատավոր Արմինե Մելիքսեթյան) կայացրել է վերդիկտ՝ Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ: Լրացուցիչ դատալսումներով դատարանը կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը: Այս մասին հայտնում են Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը։

«Նշված հարցերը քննարկելուց հետո դատարանը հեռանալու է դատավճիռ կայացնելու:

Լրացուցիչ դատալսումը տեղի կունենա 2025թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (ք.Երևան Գյուլիքևխյան 20 հասցեում, դահլիճ N 3):

Դատական նիստը դռնբաց է»։

News.am