Այս պահին 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականցնում Պաշտպանության նախարարության դիմաց։
Ծնողները պահանջում են հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ հանդիպում։
Նրանք ակցիա են իրականացրել նաև սեպտեմբերի 27–ին, և իրենց ասել են, որ այսօր կլինի հանդիպում։ Այս պահին ծնողներից մի քանիսը ՊՆ–ի ներսում հանդիպման են մասնակցում։
Դեռ շաբաթ օրը ակցիայի ժամանակ անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանը NEWS.am–ին հայտնեց, որ եթե երկուշաբթի հանդիպումը չկայանա, կդիմեն ծայրահեղ քայլերի։
«Թող ժողովուրդը մեզ ների, բայց քաղաքը կոլապսի կենթարկենք, փակելով գլխավոր ճանապարհները, բայց չենք ասի, թե որը։ Մենք երկուշաբթի ժամը 12–ից գալու ենք, որովհետև մեզ հստակ ժամ չեն ասել, իսկ մենք չենք ուզում ժամանակ կորցնել՝ հաշվի առնելով, որ արդեն 5 տարի սպասում ենք»,– ասել էր Ղուկասյանը։