Логотип

Միքայել Սրբազանի դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին

Միքայել Սրբազանի վերաբերյալ դատարանի վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին, ժամը 17։30-ին։

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 29–ին, դատարանը լրացուցիչ դատալսումներ անցկացրեց։ Միքայել սրբազանի պաշտպանական թիմը բացարկի միջնորդություն ներկայացրեց գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանին։

Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։

Գործով դատախազը միջնորդեց Միքայել Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24–ին դատարանը հրապարակել է Միքայել Սրբազանի վերաբերյալ վերդիկտը և նրան մեղավոր ճանաչել Քրդեկան օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Խափանման միջոցը թողնվել է անփոփոխ իր սահմանափակումներով։

Լրացուցիչ դատալսումներով դատարանն այսօր կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը:

Նշենք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

News.am