Логотип

ՊՆ․ ՀՀ-ում կին զինծառայողի հաղորդումն ուղարկվել է նախաքննական մարմին

ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել, որը ուղարկվել է նախաքննական մարմին` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: Այդ մասին այսօր հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը` անդրադառնալով «Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակում տեղի ունեցած դեպքի» վերաբերյալ ԶԼՄ–ների հրապարակումներին։

Ավելի վաղ shamshyan.com–ը գրել էր, որ սեպտեմբերի 23–ին Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակի զինծառայողն ահազանգել է իրենց և պատմել իրենց զորամասում տիրող բարձիթողի վիճակի մասին և թե ինչպես են վերադասի կին զինծառայողները վերաբերվում իրենց հետ։

Զինծառայողը պատմել է նաև, որ անգամ մարզումների ժամանակ հղիներին ստիպում են հագնել զրահաբաճկոն և զենք, զինամթերքով վազել 3 կամ 10 կմ, ինչպես նաև վիրավորում իրենց արժանապատվությունը և պատիվը։

Sputnik Արմենիա