Ընթացիկ քառօրյա խորհրդարանական նստաշրջանի ընթացքում կքննարկվի Հայաստանի Հանրապետությունում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Այս մասին սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է նրա նախագահ Ալեն Սիմոնյանը։
Գործող օրենսդրության համաձայն՝ ցեղասպանության ժխտումը քրեականացվում է միայն այն դեպքում, եթե այն կատարվել է ռասայական կամ էթնիկ պատկանելության հիման վրա ատելություն կամ բռնություն հրահրելու մտադրությամբ: Սակայն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը առաջարկում է խստացնել պատիժները մի շարք կետերով: Նախագծի համաձայն՝ Հայոց ցեղասպանության կամ նմանատիպ հանցագործությունների ժխտումը, մեղմացումը, հաստատումը կամ արդարացումը կպատժվի տուգանքով, համայնքային աշխատանքով կամ մինչև չորս տարի ազատազրկմամբ։ Եթե արարքը կատարվել է ռասայական, ազգային կամ կրոնական պատկանելության հիման վրա ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու մտադրությամբ, ապա կսահմանվի չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում։ Իսկ եթե այն կատարվել է զանգվածային լրատվության միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ, ապա կկիրառվի ավելի խիստ պատիժ՝ ազատազրկում՝ 10-ից մինչև 15 տարի ժամկետով, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով մինչև 5 տարի ժամկետով։
News.am