«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից մեկնարկել է Լառնակա -Գյումրի- Լառնակա երթուղով չվերթերը Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ից NEWS.am–ին հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ բջջային հավելված:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ: