Логотип

ԵՐԲ ԵՌԱԲԼՈՒՐԸ ԱՐԳԵԼՔԻ ՏԱԿ Է, ԻՍԿ ԲԱՆԱԿԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վերջին ամիսներին ՊՆ-ի պաշտոնական էջով ներկայացվում է տարբեր մշակութային դեմքերի այցերը զորամասեր, ներկայացվում այդ այցելությունների կարևորությունը:

Բայց օրինակ` ԱԺ պատգամավորը նույն ժամանակահատվածում, այնտեղ գնալու հնարավորություն չունի, որովհետև ՊՆ-ում համարում եմ, որ այն վտանգավոր զարգացումները, որոնք արտաքինից են միայն նկատելի, պետք է քողարկել գոնե ներսից:

Բանակը հեքիաթային փոփոխությունների, անիրականանալի ծրագրերի փիառումից դուրս փակ աշխարհ է, որովհետև իշխանության համար խնդրահարույց է իրավիճակին տիրապետող մարդկանց մուտքը զորամաս/մարտական դիրք` տեղում իրադրություն գնահատելու և իրերի դասավորությունից կարծիք ձևավորելու պատճառով:

Իսկ ի՞նչով են փակում տեղեկատվական վակումը: Այո´, Կիրանցի պատ արշավներ կազմակերպում, անհասկանալի դեմքերի ամրացման շրջաններ տանում, որոնց գտնվելու վայրից մինչև կառույցի տարբեր էլեմենտներ գաղտնիության ռեժիմում պետք է լինեն:

Չնայած պետք է իրավիճակն էլ ճիշտ ընկալել. մարդիկ պատահականությամբ պաշտոններ են ստացել, որի համար պարտավոր են մի անձի, ով իրենց արգելում է Եռաբլուր գնալ, բանակի դերի մասին միտք հնչեցնել, առավել ևս` բանակի հերոսական դրվագներից խոսել:

Ինչը որ փակ պետք է լինի` խիստ գաղտնիության ռեժիմում, բաց է, իսկ ինչը պետք է դիտարկումների և լուսաբանումների համար, բազմաթիվ կողպեքների տակ է:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար

Verelq.am