Ուկրաինայի իշխանությունները աղմկահարույց նոր սադրանք են նախապատրաստում, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ)։
Նշվում է, որ Լեհաստանում և Ռումինիայում կազմակերպված անօդաչուներով սադրանքներից հետո Կիևը շարունակում է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ զինված բախման մեջ ներքաշելու փորձերը։
«Հերթական սադրանքն է մշակվում», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
ԱՀԾ-ի տվյալներով՝ Լեհաստան է նախատեսվում ուղարկել դիվերսիոն խումբ, որն իբր բաղկացած է Բելառուսի և Ռուսաստանի ստորաբաժանումների զինծառայողներից։
Սադրանքը կիրականացնեն «Ազատություն Ռուսաստանին» լեգեոնի (ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել, որն արգելված է Ռուսաստանում) և բելառուսական «Կալինովսկու գնդի» (ներառված է Բելառուսում ահաբեկչական գործունեությանն առնչություն ունեցող կազմակերպությունների և ֆիզանձանց ցանկում) զինյալները, որոնք կռվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
ՌԴ հետախուզությունը չի բացառում, որ գործողությունը Լեհաստանի կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումներ է իմիտացնելու։
Ենթադրվում է, որ Լեհաստանի ուժայինների կողմից դիվերսիոն-հետախուզական խմբի բացահայտումից և չեզոքացումից հետո խմբի անդամները հանդես կգան լրագրողների առաջ և խոստովանական ցուցմունքներ կտան, որոնցում «կմերկացնեն» Մինսկի և Մոսկվայի` Լեհաստանում իրավիճակն ապակայունացնելու փորձերը։
Այսպիսով, Կիևը հույս ունի դրդել եվրոպական երկրներին Ռուսաստանի նկատմամբ հնարավորինս ուժեղ, ցանկալի է՝ ռազմական պատասխան տալ։
ՌԴ հետախուզությունը նշում է, որ սադրանքի սցենարը մշակվել է Ուկրաինայի ՊՆ–ի գլխավոր հետախուզական վարչության կողմից՝ լեհական հատուկ ծառայությունների հետ համատեղ։
Sputnik Արմենիա