Логотип

Գեղամ Մանուկյան․ Անդրանիկ Քոչարյանի կոչով վարժական հավաքների քաղաքական պատվերով մարդիկ զորակոչվեցին

Իմ բոլոր անհանգստությունները բխում են մեր երկրի ազգային անվտանգության, պաշտպանունակության մտահոգություններից, և լիովին անկեղծ են, որովհետև մեր եթե մեր անվտանգությանը վտանգ սպառնա, տարբերություն չկա Գեղամ Մանուկյանին, թե Քոչարյան Անդրանիկին, Արթուր Խաչատրյանին, թե Հայկ Կոնջորյանին։ Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 30–ին, ԱԺ–ում ասաց ՀՀ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ վարժական հավաքներին առնչվող նախագծի քննարկման ժամանակ։

«25-օրյա վարժական հավաքների հետ կապված կան մեծագույն պրոբլեմներ, որովհետև խուսափումները շատ են, և ի՞նչն է մարդուն ստիպում խուսափել՝ անվստահությունը, անպաշտպանվածությունը, 25 օր իր աշխատավայրից զրկվելը, 25 օր ոչ գրանցված աշխատանքից զրկվելը, ընտանիքից զրկվելը և բազմաթիվ այն պրոբլեմներ, որ 25-օրյա վարժական հավաքներից վերադարձողները պատմում են իրենց ընկերներին, հարևաններին, աշխատակիցներին, ինչպես առօրյա կյանքում բոլորս ականատես ենք։

25-օրյա վարժական հավաքները ոչ թե վարժական հավաքներ են, ինչպես ձևակերպված է օրենքը, այլ 10 օր հետո 15 օր մարտական հերթապահության հավաքներ են, որովհետև վարժական հավաքները Հայաստանում ի սկզբանե նաև աղճատվեցին, որովհետև վարժական հավաքների անվան տակ քաղաքական նպատակներով մարդիկ զորակոչվեցին՝ Անդրանիկ Քոչարյանի կոչով։

Որովհետև պրոբլեմ կա, որովհետև գյուղիդ վարժական հավաքներին շատ ավելի պարտաճանաչ են գնում, քան Երևանից։ Եվ անկեղծ լինենք, լավ օրից չի, որ այս վարժական հավաքները կան, դրա համար միշտ քննարկումներին սրտացավ մասնակցում ենք, որովհետև հասկանում ենք, որ մարտական հերթապահության պրոբլեմ կա, որովհետև հասկանում ենք, որ մարտական հերթապահության առաջվա 15 օրվա փոխարեն, այսօր երկու-երեք ամիս զինվորը կանգնում է մարտական հենակետում, որ ինքնին բազմաթիվ պրոբլեմներ է առաջացնում։

Եվ թող չհոխորտան, որ պայմանագրային զինծառայողներով մեր զինված ուժերը լցված են։ Ոչ, վարժական հավաքները այդ բացը լրացնելու համար են։ Վաղը, եթե թիվը չհերիքեց մարտական հերթապահության, ավելի շատ մարդ են տանելու վարժական հավաքների»,– հայտաևրարեց Գեղամ Մանուկյանը։

Նա նկատեց, որ, օրինակ, տաքսիստըց գնում է վարժական հավաքի և ստանում է 180 հազար դրամ, ինչը իր ստացած այդ շահույթից շատ ավելի քիչ է։

«Մի քանի ամիս առաջ բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր կար, որ վարժական հավաքից հետո ասում էին 42 000 դրամ պահելու են ֆորմի համար։ Հիմա էլ ֆորմեն, որ տալիս են, ասում են՝ աչքի լուսի պես երեք տարի պետք է պահես, թեև պաշտպանության նախարարությունը արդեն երեք տարի է խոստանում է այդ ֆորման վերջապես փոխել։

Դեպքեր կան, որ կեցության պայմանները ուղղակի ահավոր վիճակում են։ Իհարկե, անվտանգության հետ կապված բոլոր խստացումները կարևոր են, բայց նաև անվտանգության հարցը աչքակապությունը, մարդկանց խաբելը, պոռոտախոսությունը, որը ինքնին ձևն է, բայց բովանդակությունը շատ ավելի վատ նե մեր անվտանգության համար»,–ասաց Մանուկյանը։

News.am