Fasttoken-ի (FTN) կտրուկ ավելի քան 50%-ով արժեզրկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս կրիպտոարժույթի մեծ խմբաքանակ ունեցողները զանգվածաբար սկսել են վաճառել այն։ Սա ճնշում է գործադրել FTN-ի գնի վրա։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Fasttoken-ից։
Ավելի վաղ գրել էինք, որ Վիվառոյի Վիգենի հիմնադրած հայկական կրիպտոարժույթը կտրուկ գնանկում է արձանագրել, ի տարբերություն մյուս կրիպտոարժույթների, որոնց գները կայուն են ու աճ ունեն։
Ընկերությունունում Fasttoken-ի արժեզրկումը բնական են համարում, տեղի ունեցածը համարում են կարճաժամկետ տատանում։
«Չնայած նման տատանումները կարող են դրսից դիտվել որպես կտրուկ և անհանգստացնող, դրանք լիովին բնական են թվային ակտիվների բաց շուկաներում, որտեղ գինը ձևավորվում է առաջարկի և պահանջարկի ուղիղ ազդեցությամբ։
FTN-ը, ինչպես բոլոր վիրտուալ ակտիվները, գործում է ազատ և դինամիկ շուկայական միջավայրում․
– Պահանջարկի աճը, բնականաբար, բերում է արժեքի բարձրացման։
– Իսկ ներդրողների կողմից զանգվածային վաճառքները կարող են հանգեցնել արժեզրկման»,-նշում են ընկերությունից։