Логотип

Աթաբակ․ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի գործարկումը շրջադարձային պահ է

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի գործարկումը շրջադարձային պահ է մասնակից երկրների առևտրատնտեսական հարաբերություններում։ Այս մասին Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակը:

«Լայն հնարավորություններ են բացվել կառավարությունների և գործարար շրջանակների, ինչպես նաև տարածաշրջանային մակարդակով համագործակցության տնտեսական զարգացման համար»,- նշել է նա:

Աթաբակը հիշեցրել է, որ համաձայնագրի իրագործման հարցերով համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը կայացել է անցյալ շաբաթ Մոսկվայում:

Տեսնելով փոխադարձ առևտրի աճող դինամիկան՝ Թեհրանը կարծում է, որ երկրները մտել են տարածաշրջանային փոխգործակցության նոր փուլ։

Նախարարը վստահ է, որ այս գործընթացը մոտիվացիա և լրացուցիչ հույս է տալիս գործարար շրջանակների ներկայացուցիչներին:

«Ուրախ ենք, որ Իրանի և ԵԱՏՄ–ի գործարար շրջանակներն օրեցօր ավելի ու ավելի են գիտակցում համաձայնագրի ներուժը և դրա օգուտները։ Դա ամրապնդում է մատակարարման շղթաներում համագործակցությունը», – հավելել է նա։

Աթաբակը նշել է, որ հենց հիմա միջազգային կազմակերպություններն ու ինստիտուտները, ինչպես և համաշխարհային ֆինանսական, բանկային, առևտրային համակարգերը ենթարկվում են Արևմուտքի հարձակումներին: Այս առումով, ինչպես նաև միաբևեռ մոտեցման դեմ պայքարելու համար, կենսականորեն անհրաժեշտ է բոլոր զարգացող պետությունների համակողմանի ներգրավումը որոշումների կայացման գործընթացներում։

Sputnik Արմենիա