Логотип

Փաստաբան․ ՔԿ ղեկավարի հայտարարությունների նկատմամբ տարածվում է ստելու կանխավարկածը

Քննչական կոմիտեի ղեկավարը երեկ լուրջ ու պատասխանատու դեմքով ի թիվս այլնի պնդում էր, որ սպանության գործով քաղաքական բան չկա: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բացի անուղղակի քաղաքական ազդեցությունը, ուղղակի քաղաքական միջամտության մասին տվյալներ այս պահին չունեմ: Բայց խնդիրն այլ է:

Նույն անձը երկու ամիս առաջ նույն դեմքով 18 արդարների գործով պնդում էր, որ պլանավորվել է մարդ գնդակահարել: Իսկ հետո, երբ պարզվեց ու ապացուցվեց, որ հանրայինի եթերից ուղղակի ստել է, նույնիսկ ներողություն չխնդրեց՝ հանրությանը մոլորեցնելու համար:

Փաստի ուժով Արթուր Պողոսյանի հայտարարությունների նկատմամբ տարածվում է ստելու կանխավարկածը»:

News.am