Թյուրքական պետությունների կազմակերպության տրանսպորտի նախարարների 8-րդ հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ընդգծել է Զանգեզուրի միջանցքի կարևորությունը։
Ըստ նրա՝ Զանգեզուրի միջանցքը կենսական դեր է խաղում Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Մեր տարածաշրջանի համար ևս մեկ լավ լուր է Զանգեզուրի միջոցով նոր հնարավորությունների բացումը։ Այդ միջանցքը կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային կապը և կարևոր քայլ կլինի ամբողջ թյուրքական աշխարհի միավորման ուղղությամբ։ Դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»,- հավելել է նա։
News.am