Bild թերթը հաղորդում է, որ Մյունխենում պայթյուններ և կրակոցներ են տեղի ունեցել։
Թերթի տվյալներով՝ հայտնաբերվել է մեկ դի, իսկ մեկ այլ մարդ վիրավորվել է։
Ռոյթերսի տվյալներով՝ չորեքշաբթի առավոտյան Մյունխենի Լերխենաուեր Շտրասե մայրուղու երկայնքով հերթապահություն է իրականացվել ոստիկանության և հրշեջ ծառայության մեծ թվով աշխատակիցների կողմից, սակայն ոստիկանության խոսնակը հայտնել է, որ ներկայումս վտանգ չկա Օկտոբերֆեստ փառատոնով հայտնի քաղաքի բնակիչների համար։
Խոսնակը հայտնել է, որ ճանապարհը ամբողջությամբ շրջափակված է ոստիկանության և հրշեջների լայնածավալ գործողությունների պատճառով։
News.am