Այսօր՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունը հատուկ տեխնիկայով սկսել է ապամոնտաժել հայտնի Գնունու շինանյութերի շուկայի վաճառքի տաղավարները։
Շուկայի աշխատակիցները փորձել են դիմադրել, սակայն Ոստիկանությունը մեծ թվով իրավապահներ, այդ թվում՝ կարմիր բերետավորներ է կուտակել գործողությունների վայրում։
News.am