Логотип

«Ասում եք ընտրակաշառք, ո՞վ չգիտի, որ դուք եք ընտրակաշառք բաժանել». Ղուկասյանը՝ Փաշինյանին

«Արցախը տվեցիք, Արցախի անունը չեք տալիս, Գյումրու ընտրություններում պարտվել եք, օր ու գիշեր Գյումրիի մասին եք խոսում»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ Ազգային ժողովի ամբիոնից արած հայտարարությանն այն մասին, թե Գյումիրում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանվել։

Փաշինյանը մասնավորապես ասել էր.

«Գյումրիում ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք, մենք գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար։ Պետությունն ու ժողովրդավարությունը պետք է իրենք իրենց պաշտպանելու մեխանիզմները կատարելագործեն»։

Վարդան Ղուկասյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին, ասաց. «Ասում եք ընտրակաշառք, ո՞վ չգիտի, որ դուք եք ընտրակաշառք բաժանել։ Բոլոր լրագրողները տեսել են, ամբողջ քաղաքը ձեր ընրակաշառք բաժանելու մասին է խոսում։ Դեպքեր են եղել, երբ մի մարդուն 60 հազար դրամ փող եք տվել։ Ամբողջ հանրապետության ՔՊ–ականներին բերել–լցրել էիք Գյումրի, ավտոբուսներով մարդիկ էիք բերում, ցուցակներ էիք կազմում։ Հիմա ես փաստ կարող եմ ասել, որ մի տան վրա 57 հոգի էիք գրանցել։ Մյուսն ասեմ՝ քաղաքում փլված շենքներ կան, որոնք գոյություն չունեն, բայց ընտրությունների ժամանակ այդ շենքները կային նրանց համար»։

News.am