Логотип

Հարցումները բացահայտեցին հասարակության մեջ աստիճանաբար աճող միտումը, որ Արցախի կորուստը ժամանակավոր է

«ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորումը գրել է.«Ոմանք կարծում էին, թե ժամանակի ընթացքում` անցնող երկու տարում, հասարակությունը կսկսի ավելի և ավելի համակերպվել Արցախի կորստի հետ։

•Մյուսները փաստարկում էին, որ հակառակն է տեղի ունենալու, քանի որ երբ հասարակությունը ստանում է ծանր տրավմա, որոշ ժամանակ անց այն աստիճանաբար սկսում է ապաքինվել և դարձյալ վստահություն ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ։

Բայց պարբերաբար անցկացվող հարցումները բացահայտեցին հասարակության մեջ աստիճանաբար աճող այն միտումը, որ Արցախի կորուստը ժամանակավոր է, Հայաստանը հզորանալու է և Արցախը հետ է բերելու:

•Նախ 80, հետո 82, ապա 85, իսկ այս տարվա հուլիսի տվյալներով` հարցվողների` արդեն 91 %-ն էր այդպես կարծում:

Aysor.am