Логотип

Կոպենհագենում տեղի է ունեցել Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Կոպենհագենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից, ով նաև լուսանկար է հրապարակել։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն։

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին՝ Կոպենհագենում, վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։

Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ։

News.am