Логотип

25-օրյա հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացվեց․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

25-օրյա վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատասխանատվության ենթարկելու միջոցներ խստացվեցին։ Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Քրեական օրենսգրքում» և «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին։

Կողմ քվեարկեցին 53, ձեռնպահ՝ 0 և դեմ՝ 26 պատգամավորներ։

Ըստ այդմ` վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով՝ աշխատավարձի առավելագույնը քսանապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով:

Եթե վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով, պատժվում է ազատազրկմամբ` 2–5 տարի ժամկետով:

Անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայանա և ներգրավվի վարժական հավաքին:

Հիշեցնենք, որ վերջին անգամ ՀՀ կառավարությունը վարժական հավաքներ անցկացնելու մասին որոշում է ընդունել սեպտեմբերի 4-ի նիստի ժամանակ։ Ըստ այդ որոշման՝ ՀՀ–ում պահեստազորայինների վարժական հավաքները կանցկացվեն 2025 թ. սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը։

Sputnik Արմենիա