ՌԴ-ն պատրաստ է աջակցել Գազայի կարգավորման խաղաղ ջանքերին, եթե դա հանգեցնի երկու պետությունների ստեղծման, միայն դա է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջնական լուծման գրավականը։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի նիստում:
«Ռուսաստանը միշտ, սկսած 1948 թվականից, իսկ հետո 1974 թվականից, երբ ընդունվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևը, հանդես է եկել երկու պետությունների՝ և՛ Իսրայելի, և՛ Պաղեստինյան պետության ստեղծման օգտին», – ասել է նա
Ըստ Թրամփի ծրագրի՝ միջազգային մարմնում, որը որոշ ժամանակ կղեկավարի Գազայի հատվածը («Խաղաղության խորհուրդը»), կընդգրկվեն հենց ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը:
Պուտինը հայտարարել է, որ լավ է ճանաչում Բլերին, նա թեև մեծ խաղաղարար չէ, բայց սեփական հայացքներ ունեցող փորձառու քաղաքական գործիչ է:
«Անձամբ ճանաչում եմ նրան։ Ավելին` ես գիշերել եմ նրա տանը։ Մենք առավոտյան սուրճ ենք խմել իրար հետ և այլն», – ասել է Պուտինը։
Այն մասին, որ նախկին վարչապետը կարող է դառնալ Գազայի հատվածի անցումային կառավարման մարմնի ղեկավար, ավելի վաղ հայտնել էր «The Economist»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Թերթի լավատեղյակ աղբյուրները հայտնել էին նաև, որ Բլերը պատրաստվում է ղեկավարել անցումային մարմինը՝ համաձայն Թրամփի վարչակազմի մշակած խաղաղության ծրագրի:
Sputnik Արմենիա