Логотип

Իրանում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի կենտրոնական մասում՝ Սպահան նահանգի Զավարեհ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է SNN-ը։

«Ռիխտերի սանդղակով 5.3 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է (խորությամբ – խմբ.) 10 կիլոմետր խորության վրա Սպահանի Զավարեհ շրջանում», – հայտնել է գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ցնցումները զգացվել են Իրանի մայրաքաղաքում և դրանից հարավ գտնվող Ղոմ քաղաքում։

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Sputnik Արմենիա