Логотип

Սկանդալային բլոգեր Վարդան Ղուկասյանը պետք է լքի ԱՄՆ-ն. միգրացիոն դատարանն է որոշել

Սկանդալային բլոգեր Վարդան Ղուկասյանը, որը հայտնի է Դոգ մականունով, չի արտահանձնվի Հայաստան, բայց պետք է լքի ԱՄՆ–ն։ Տեղեկությունը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։

«Դատարանը գտել է ,որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ ի սահմանները»,–ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` փետրվարի 21-ին տեղեկություններ տարածվեցին, թե ԱՄՆ–ում բնակվող Վարդան Ղուկասյանը հոսպիտալացվել է, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, վիճակը ծայրահեղ ծանր է։

Սակայն փետրվարի 27-ին «ԴՕԿ» կուսակցության լրատվական էջում հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Ղուկասյանի գտնվելու վայրն անհայտ է, հիվանդանոցում լինելու մասին լուրերը չեն հաստատվում։

Փետրվարի 28-ին հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում` ձերբակալվածների պահման վայրում։

Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը մարտի 19-ին հայտնեց, որ Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ։

Sputnik Արմենիա