ԱՊՀ երկրների ներկայացուցիչները հավաքվել են Երևանում՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական 10-րդ նիստին:
Մասնակիցները կքննարկեն փոխգործակցությանը, կոռուպցիայի հակազդմանը, ինչպես նաև ԱՊՀ տարածքում ընդհանուր սպառնալիքներին վերաբերող հարցեր:
Նիստին մասնակցում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Ռուսաստանը և Բելառուսը ներկայացված են գլխավոր դատախազի տեղակալների՝ Պյոտր Գորոդովի և Սերգեյ Խմարուկի մակարդակով, իսկ ԱՊՀ–ի մնացած երկրները՝ հակակոռուպցիոն պետական կառույցների մակարդակով։
Նիստին մասնակցում են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Իգոր Մալաշևիչը և ԱՊՀ անդամ պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ներկայացուցիչ Յուլյա Դենիսովան։
Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ 6 պետությունների ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին:
Sputnik Արմենիա