Հայաստանի ուժային կառույցների ամբողջ պոտենցիալն այսօր ուղղորդված է իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու համար։ Այս մասին նշված է «Մեր ձևով» շարժման տարածած հայտարարության մեջ, որում անդրադառնում են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ այսօր կայացված դատավճռին։
«Հայաստանում, ազգությամբ հայ դատավորի կողմից այսօր դատապարտվեց 2 տարվա ապօրինի ազատազրկման՝ գործող իշխանություններին քննադատության համար։ Սա ուղղակի խայտառակություն է։ Երկաթյա մանդատը մուրճ չէ, այլ ձեռնաշղթաներ են հայ ժողովրդի ձեռքերին»,- նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է՝ Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործունեությամբ։ Շարժման պատասխանատուները վստահ են, որ շուտով այդպես էլ լինելու է։
Sputnik Արմենիա