Логотип

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ․ ՆԻԿՈԼԻ ՄԻԱԿ «ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ» ՄՆԱՑԵԼ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼԸ

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է

«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ապօրինի ազատազրկումը հերթական անջնջելի խարանն է հայ ժողովրդի ճակատին:

Հասկացեք, Նիկոլն անում է այն, ինչ չանել ուղղակի արդեն չի կարող: Ինքը չունի այլընտրանք, քան շատ կոշտ ավտորիտարիզմն ու Հայաստանի Հանրապետության վերջնական կազմաքանդումը: Չունի այլ տարբերակ:

Նա այնպիսի աններելի մեղքի ու պատմական բեռի տակ է մտել, որ իր միակ «փրկությունը» մնացել է մեկ օր ավելի իշխանություն ունենալն ու վերջում պետության լուծարումը: Որ պետության լուծարման հետ միասին վերանա նաև իր պատասխանատվության հարցը:

Հայաստանի ժողովուրդն ու մեր ընդդիմությունը կամ կարողանում է ուժ գտնել՝ կանխելու այդ անխուսափելի մղձավանջը, կամ դառնում է այդ ամենի լուռ ու անկարող վկան:

Պատմությունն ունի և՛ առաջինի և՛ երկրորդի օրինակները: Այդ թվում՝ մեր պատմությունը:

ՔՊ խմբակցությունն իր հերթին կամ մեկ քվեարկությամբ ձերբազատվում է իր այսօրվա պատանդի կարգավիճակից և պատմական խարանից, կամ ամբողջությամբ կիսում է Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը»:

Aysor.am