Վրաստանում իրավիճակն ապակայունացնելու փորձեր են անում օտարերկրյա հատուկ ծառայությունների և ծայրահեղական խմբավորումների գործակալները: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ սադրանքների կազմակերպմանը կարող է մասնակից լինել շուրջ 500 մարդ, որոնք գործում են արտասահմանյան կառույցների հանձնարարությամբ:
«Նախկինում հեղափոխությունների հիմնական գործիքները քաղաքական կուսակցություններն էին, հետո՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու հասարակական կազմակերպությունները։ Այժմ մեթոդները շատ ավելի կոշտ են դարձել. օգտագործվում են ծայրահեղական խմբավորումներ և գործակալներ։ Դրանք օտարերկրյա հատուկ ծառայություններն են, որ ուղղակիորեն ներգրավված են այդ գործընթացում», – հայտարարել է Կոբախիձեն։
Վարչապետը եվրոպական կառույցներին մեղադրել է նաև հակապետական գործողություններին աջակցելու մեջ։
«Նախկինում այդ գործընթացներին մասնակցում էր ամերիկյան բյուրոկրատիան, իսկ այժմ դրանց ուղղակիորեն միացել է նաև եվրոպականը։ Դրանք բացահայտ հակապետական գործողություններ են մեր պետության դեմ», – ընդգծել է նա։
Sputnik Արմենիա