Логотип

Հայաստանում 9 ամսում թմրամիջոցների հետ կապված հանցագործության շուրջ 3000 դեպք է արձանագրվել

Հունվարի 1-ից սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 2972 դեպք, որից 2691-ը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իսկ 1492-ը՝ իրացման նպատակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության տրամադրած տեղեկատվությունը:

Նշված դեպքերով քրեական պատասխանատվության է ենթարկվել 1023 անձ, որոնցից իգական սեռի՝ 31 անձ, 15-17 տարեկան՝ 39անձ, 25-29 տարեկան 141 անձինք:

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արձնագրվել էր թմրամիջոցների հետ կապված հանցագործության 2 571 դեպք, որից 2 437-ը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իսկ 1 323-ը՝ իրացնելու նպատակով:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով էլ՝ 2025 թվականին արձանագրված թմրամիջոցների հետ կապված հանցագործություններց 361 գործ հունվար-օգոստոս ամիսներին ուղարկվել է դատարան, իսկ հարուցված վարույթներից 10-ը՝ կարճվել: