Логотип

Վերին Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կգործեն

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին այսօրվանից սահմանափակումներ կգործեն։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Ռուս-վրացական սահման տանող ճանապարհին հատուկ ռեժիմ կգործի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 6-ը։

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին 126-րդ կմ–ին իրականացվող հողային աշխատանքների պատճառով ճանապարհի երթևեկելի հատվածը կնեղացվի: Այդ պատճառով ամեն օր ժամը 06:00-ից մինչև 10:00-ն կսահմանափակվի տրանսպորտի երթևեկությունը:

Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։

Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:

Ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ գործող ցամաքային ուղին է։

Sputnik Արմենիա