Երբեք այսքան անշուք ու խղճուկ չի դիմավորել իր տոնն Էջմիածինը, ինչքան այսօր։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը` անդրադառնալով քաղաքի այսօրվա տոնին։
Բանն այն է, որ Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի տոնի առիթով քաղաքի մուտքն ու կենտրոնական փողոցը ձևավորել է ոչ թե քաղաքի դրոշով, այլ դրոշի գույնի կտորներով։ Թերթը կարծում է, որ Մեխակյանը դրոշներ տեղադրելուց խուսափել է` մտածելով, որ դա դուր չի գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նշենք, որ դրոշի վրա Էջմիածնի զինանշանն է՝ ավելի քան 2000-ամյա պատմությամբ, անցած ճանապարհով ու քրիստոնեական խորհրդանիշներով։ Էջմիածնի դրոշն առաջին անգամ քաղաքի գլխին ծածանվել է 2007 թվականին, և այդ ժամանակից ի վեր գրեթե ամեն տարի պետական տոների և Էջմիածնի տարեդարձի առիթներով ՀՀ–ի և Արցախի Հանրապետության դրոշների հետ կողք կողքի քաղաքի կենտրոնական թաղամասերում փողփողացել է նաև քաղաքի դրոշը։
Sputnik Արմենիա