Логотип

ՖԻՖԱ-ն 16 250 դոլարով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

ՖԻՖԱ–ն 16 250 դոլարով (13 000 շվեյցարական ֆրանկ) տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Կազմակերպությունը հրապարակել է կարգապահական կոմիտեի որոշումը։

Տուգանքը սահմանվել է սեպտեմբերյան խաղերի ժամանակ կարգուկանոնը չպահպանելու, թիմի ոչ պատշաճ պահվածքի, հանդիսատեսի կողմից խաղադաշտ ներխուժելու կամ ներխուժելու փորձի, ինչպես նաև ճայթռուկների կիրառման համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Երևանում 0:5 հաշվով պարտվեց Պորտուգալիային աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում:

Sputnik Արմենիա