Логотип

Իշխանությունը Գյումրիում ճնշումներ է սկսել Մարտուն Գրիգորյանի նկատմամբ

Գյումրիում իշխանական ճնշումներ են սկսվել ոչ միայն գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, այլև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նկատմամբ, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ Գրիգորյանի դեմ իշխանությունը կակտիվացնի «շիբինի տեսքով ընտրակաշառքի» թեման՝ նրա ազատազրկմանը հասնելու համար։

ՔՊ-ի առանձնահատուկ թիրախում է պատգամավորի ավագ որդին` Կամո Գրիգորյանը, որը հեղինակություն ունի Գյումրիում, և իշխանությունը փորձում է նրան մեկուսացած պահել։ Նույն տրամաբանությամբ փորձում են սահմանափակել Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դիրքերը՝ նրան ևս զրկելով գյումրեցիների հետ շփումից, նշել է լրատվականը։

Թերթի հավելմամբ՝ իշխանությունը չորս կողմերից աշխատում է բորբոքել թշնամությունը Ղուկասյանի և Գրիգորյանի միջև՝ քարոզչական հակադրություններ, լարումներ առաջացնելով։

Armenia Today