Логотип

ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 5% CASHBACK ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԻՑ

2025 թվականի սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնես վարողները կկարողանան տեղափոխել իրենց բիզնես վարկը Արդշինբանկ և ստանալ վերաֆինանսավորվող գումարի 5%-ը որպես cashback: Մի քանի տարբեր բանկերում վարկեր ունենալու դեպքում հնարավոր կլինի միավորել դրանք և դրանից հետո տեղափոխել:

ԱՐԴՇԻՆԲԱՆԿՈՒՄ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ԿՏԱ ՍՏԱՆԱԼ ԵՐԿՐՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ՝ 11.5% ՀՀ դրամի դեպքում (8.5% ԱՄՆ դոլարով): Սա վարկառուներին հնարավորություն կտա թեթևացնել վարկային վճարումների ամսեկան բեռը, խնայել ժամանակ բիզնեսի ֆինանսական հոսքերը կառավարելու համար, ինչպես նաև՝ ստանալ կանխիկ գումար, որը կարող են օգտագործել իրենց հայեցողությամբ:

Ինչպես նշեցին բանկում՝ վերաֆինանսավորումը թույլ է տալիս մի քանի փոխառություններ միավորել մեկ վարկի մեջ։ Սա փաստացի նշանակում է տարբեր բանկերից տարբեր պայմաններով վերցված բիզնես վարկերը մարել նոր վարկով՝ ավելի բարենպաստ տոկոսադրույքով և անցնել նոր մարման գրաֆիկի։

Ակցիայի շրջանակում ՓՄՁ հաճախորդները կարող են օգտվել վերաֆինանսավորումից հետևյալ արտոնյալ պայմաններով.

• վերաֆինանսավորվող վարկերի նվազագույն չափըն է 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, առավելագույն չափը՝ 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,

• ֆիքսված տարեկան տոկոսադրույքն է ՀՀ դրամ՝ 11.5%, ԱՄՆ դոլար՝ 8.5%,

• վարկը տրամադրվում է մինչև 120 ամիս ժամկետով,

• մայր գումարի արտոնյալ ժամկետն է (ըստ ցանկության) մինչև 12 ամիս,

• cashback՝ վարկի գումարի 5%-ը, որը վճարվում է անմիջապես վարկի տրամադրման ժամանակ,

• տրամադրման ենթակա վարկի/երի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող անշարժ գույքի լիկվիդային արժեքի 100%-ը:

Վարկի համար կարող եք դիմել Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղ: Ակցիայի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Բանկի կայքում կամ զանգահարելով 012 22 22 22 հեռախոսահամարով:

***

2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ Արդշինբանկի հաճախորդների թիվը կազմում է մոտ 570,000, որոնց սպասարկում են ավելի քան 2300 աշխատակիցներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող 72 մասնաճյուղերում: Բացի մասնաճյուղերում սպասարկումից, բանկն առաջարկում է հաճախորդների բոլոր կատեգորիաներին ճկուն և հուսալի հեռավար ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հարմարեցված նրանց կարիքներին:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: